Մեր մասին
Երեք ընկեր և մեկ ընդհանուր նպատակ
Այսպես ամեն ինչ սկսվեց.
Medical iT-ի պատմությունը սկսվեց 2020 թվականին՝ COVID-19 համավարակի ամենաանորոշ շրջանում, երբ աշխարհը կանգնած էր տեղաշարժի սահմանափակումների և տեղեկատվական քաոսի առաջ, մենքվ երեք ընկերներով՝ Շանթ Գրիգորյանը, Մհեր Կարապետյանը և Հրանտ Եղիազարյանը, անմասն չմնալով բախվեցինք մի կարևոր խնդրի:
Մարդիկ, փնտրելով բժիշկ կամ բժշկական ծառայություն, ստիպված էին լինում հաղթահարել թվային բազմաթիվ արգելքներ՝ դանդաղ աշխատող կայքերից մինչև անհարկի գովազդներ և տվյալների պարտադիր հավաքագրում։ Մենք հավատացած էինք, որ բժշկական տեղեկատվությունը պետք է լինի անաչառ և հասանելի բոլորին՝ առանց նախապայմանների։ Հենց այս գաղափարի շուրջ էլ միավորվեցինք՝ ստեղծելու մի միջավայր, որտեղ բժշկական էթիկան և թվային տեխնոլոգիաները կլինեն մարդակենտրոն և կգործեն ի նպաստ մարդու։
6Տարի ոլորտում
17Ակտիվ գործընկեր
1Տեղեկատվական հարթակ